Բուխարեստում մեկնարկող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնի միայն մեկ մարզիկ` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Առաքել Միրզոյանը: Վերջինս իրեն գերազանց էր դրսեւորել Եվրոպայի առաջնությունում եւ մարզիչները հույս ունեն, որ առաջիկա մրցաշարում էլ նա մեդալի կարժանանա: Մինչեւ 69 կգ քաշային մարզիկի անձնական մարզիչը նրա հայրն է` անվանի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, որը որդու հետ կգտնվի Բուխարեստում: Հուսանք, որ Առաքելն այս անգամ էլ կարդարացնի սպասելիքները:
Հայ ծանրորդներն ավելի ներկայացուցչական կազմով կներկայանան հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Շվեդիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այնտեղ հանդես կգան նաեւ հայ աղջիկները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ