Լոզանի մարզական իրավարար դատարանը Ռումինիայի «Տիմիշոարա» ֆուտբոլային թիմին, որում հանդես են գալիս Քարամյան եղբայրները, վերադարձրել է 2008-ին միավորների ընդհանուր քանակից հանված 6 միավորը: Դրա շնորհիվ «Տիմիշոարան» իրավունք ստացավ մասնակցելու չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին:
Հիշեցնենք, որ թիմից 6 միավոր հանվել էր 2008-ի սեպտեմբերին ակումբի նախկին սեփականատեր, իտալացի գործարար Կլաուդիո Զամբոնի պահանջով: Սկզբում նա բողոքել էր, որ թիմն անօրինական ձեւով յուրացրել է «Պոլիտեխնիկա» անունը, իսկ երբ անվանումը փոխվեց, ակումբի ղեկավարությանը մեղադրեց ֆուտբոլիստների հանդերձանքում մանուշակագույնի օգտագործման համար: ՖԻՖԱ-ն Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքով թիմից 6 միավոր էր հանել: Ակումբը դատական հայց էր ներկայացրել Լոզանի մարզական իրավարար դատարան, որն էլ վերականգնեց արդարությունըՙ թիմին հնարավորություն ընձեռելով հանդես գալու չեմպիոնների լիգայում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ