Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը 2011 թվականի համար շնորհվել է Բուենոս Այրեսին: Համապատասխան որոշումը կայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակում: Ընտրությունը կատարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հրատարակիչների միջազգային միության, Գրավաճառների միջազգային ֆեդերացիայի եւ Գրադարանային ընկերությունների ու հաստատությունների ֆեդերացիայի մասնագետները: Նրանց տեսանկյունից Արգենտինայի մայրաքաղաքի ներկայացրած ծրագրի որակն ու բազմազանությունը եղել են այնչափ բարձրակարգ, որ Բուենոս Այրեսն արժանացել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2011» կոչմանը, որը գործում է գրքի միջազգային օրվանիցՙ ապրիլի 23-ից մեկ տարի ժամկետով:
Բուենոս Այրեսը գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաքն է, մինչ այդ նույն տիտղոսը կրել են Մադրիդը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու-Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտեն (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009) եւ Լյուբլյանան (2010):
Ն. Պ.