«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2009-06-12 | #109, 2009-06-13 | #110, 2009-06-16


ԹԻՎ 08/05 ՏԵՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ 16-ԻՆ

Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հունիսի 10-ին մուտքագրվել է քրեական գործ, որով Նորիկ Միշայի Եղիազարյանը եւ Արմեն Հայկազի Օհանյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»): Այս մասին «Արմենպրեսին» հայտնեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը: Նշված քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա հունիսի 16-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում: Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացությանՙ Ն. Եղիազարյանը եւ Ա. Օհանյանը մեղադրվում են, որ լինելով Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ձեւավորված թիվ 8 ընտրատարածքի 5-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, մայիսի 31-ին թվով 16 ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեատուփերի մեջ անձամբ չգցելու հանգամանքից օգտվելովՙ քվեաթերթիկները պատճենահանելու միջոցով քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4