Բուխարեստում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մինչեւ 62 կգ քաշային կարգում հանդես եկավ Հունաստանը ներկայացրած Արմեն Առաքելյանը: 19-ամյա հայազգի պատանին համեստ արդյունքի հասավ: Երկամարտի 225 կգ (100+125) արդյունքով Արմենը 19 մասնակիցների մեջ զբաղեցրեց 15-րդ տեղը:
Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ինդոնեզիացի Էկո Իրավանը: Նա երկամարտում ցույց տվեց 297 կգ (136+161) արդյունք: Արծաթե մեդալը նվաճեց չին ծանրորդ Նինգբո Քիաոնՙ 292 կգ (137+155): Լավագույն եռյակը եզրափակեց իրանցի Սայադ Բեհրուզինՙ 290 կգ (133+157):
Մինչեւ 53 կգ քաշային աղջիկների մրցապայքարում ուժեղագույնը Չինգ Հսու Շուն էՙ 187 կգ (83+104): Նրան մեկ կգ-ով զիջեց չին ծանրորդուհի Յաթիան Չենը: Բրոնզե մեդալակիր դարձավ արգենտինացի Մալվինա Վերոնըՙ 174 կգ (77+97):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ