Լոնդոնում տեղակայված «Կոմիտաս» ինստիտուտը խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Լոնդոնում եւ Անկարայում միաժամանակ լույս կտեսնի Ջեյմս Բրայսի եւ Առնոլդ Թոյնբիի համահեղինակած «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում-1915-1916 թթ.: Դերկոմս Բրայսի ներկայացրած փաստաթղթերը Ֆալլոդոնի դերկոմս Գրեյին» (Osmanli Imparatorluu՛nda Ermenilere Yapilan Muamete, 1915-1916: Vikont Bryce’in Fallodon Vikontu Grey’e Sunduu Belgeler Sans’rs’z Basim) չգրաքննված հատորի անգլերեն հեղինակազորված թարգմանությունը:
Հատորը, ըստ հաղորդագրության, բաղկացած է 654 էջերից: Խմբագիրն է Արա Սարաֆյանը: Առաջաբանը գրել է լորդ Էյվբերին: Հետաքրքրական է, որ թուրք խորհրդարանականները 2005-ին գիրքը «քարոզչական հրատարակություն» որակելով, խնդրագիր են ներկայացրել բրիտանացի խորհրդարանականներին, հավանաբար չտպագրելու անգլերեն թարգմանությունը, բայց քննարկումներից հետո բրիտանացի խորհրդարանականները 2006-ին մերժել են խնդրագիրը, հրավիրելով իրենց թուրք գործընկերներին միասին խորհրդածելու: Թուրքերը չեն ներկայացել, հրաժարվել են հանդիպումից:
Հավելյալ տեղեկությունների համար այցելել bluebook@gomidas.org կայքը:
Հ. Ծ.