RIA Novosti-ի ռազմական մեկնաբան Իլյա Կրամնիկը Մոսկվայից տեղեկացնում է, որ թուրք ռազմական մի պատվիրակություն Ռուսաստան է ժամանել քննարկելու Mi-28 հարձակողական ուղղաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը: Սա առաջին անգամը չէ, որ երկու երկրները համագործակցում են ռազմական բնագավառներում:
1970 եւ 1980-ական թվերին Թուրքիան Ամերիկայից գնել էր 32 օգտագործված AH-1 P/S «Կոբրա» հարձակողական ուղղաթիռներ, որոնց հետագայում AH-1 F-ի մակարդակի էին հասցրել պահեստամասերը վերափոխելու միջոցով: Թուրքական բանակը դեռեւս ունի 23 AH-1 P/S «Կոբրաներ», սակայն 1990-ականներից իշխանությունները մտածում են դրանք նորերով փոխարինելու մասին: Պատվիրակությունը, ըստ Կրամնիկի, կարող է «Գիշերորսիչներ» հորջորջված 12-32 Mi-28 ուղղաթիռներ գնել Ռուսաստանից, փոխանակ ավելի վաղ առաջարկված Mi-24 «Կոկորդիլոս» տիպի ուղղաթիռների: Ներկայումս Թուրքիայում բանակն ու ոստիկանությունը օգտագործում են Mi-17 ուղղաթիռները, Mi-28-ները չափազանց «ճկուն ու դիմացկուն» են որակել մասնագետները: Թուրքիան ներկայումս այդ ուղղաթիռների կարիքն ունի` պայքարելու համար քրդական բանակայինների դեմ:
Մյուս կողմից անգլո-իտալական AgustaWestland ընկերության հետ կնքած պայմանագրով Թուրքիան մինչեւ 2015 թվականը ձեռք կբերի 50 T-129 կոբրայատիպ ուղղաթիռներ: