«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2009-06-17 | #112, 2009-06-18 | #113, 2009-06-19


ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՊԿ-Ի, ԵԱՀԿ-Ի, ՆԱՏՕ-Ի, ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նպատակահարմար է համարում եկող տարի անցկացնել առաջատար միջազգային այն կազմակերպությունների ղեկավարների հանդիպում, որոնք շահեր ունեն եվրատլանտյան գոտում: «Մենք առաջարկում ենք 2010 թվականին անցկացնել եվրատլանտիկայում գործող միջազգային հինգ կազմակերպություններիՙ ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոմիության եւ ԱՊՀ-ի ղեկավարների պաշտոնական հանդիպում, որպեսզի քննարկենք նրանց ընդունած անվտանգության ռազմավարությունները եւ համակարգենք մոտեցումները անվտանգության միասնական տարածություն ձեւավորելու նպատակով», այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4