Մեր երկրում վերջին մեկ տարում զգալի քայլեր են ձեռնարկվել հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի ակտիվացման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման եւ այդ հանցագործությանը զոհ դարձած անձանց աջակցության կազմակերպման ուղղությամբ: Պետության կողմից ավելացվել է ֆինանսական մասնակցությունըՙ վերականգնողական կենտրոններում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) ենթարկված անձանց աջակցելու առումով: Ահա այդ չարիքի դեմ տարվող Հայաստանի իշխանությունների արձանագրած առաջընթացը իր արտացոլումն է գտել հունիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) վերաբերյալ ամենամյա զեկույցում, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին եւ դրա դեմ տարվող պետությունների համապատասխան քայլերին: Մեր երկիրը չորս տարի անընդմեջ 2-րդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում գտնվելուց հետո, այս տարի իր գործունեության արդյունքում դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Իսկ այդ առաջընթացում նաեւ մեծ դեր են խաղացել լրագրողները, իրենց հրապարակումներով:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ