«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՎԵՑԵՐՈՐԴԸ ՍՈՎԻ Է ՄԱՏՆՎԱԾ

ՀՌՈՄ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մոտ 1,02 մլրդ մարդ տառապում է քաղցից, ինչը կազմում է Երկրագնդի ամբողջ բնակչության մեկ վեցերորդ մասը: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO)` այսօր տարածված զեկույցում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Հռոմում:

Ըստ FAO-ի գնահատումներիՙ խոսքը ռեկորդային թվով մարդկանց մասին է, որն ավելացել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, որը կրճատել է եկամուտները եւ դժվարացրել պարենամթերքից օգտվելու առավել անապահով մարդկանց հնարավորությունները:

Անցյալ տարվա համեմատությամբ մոլորակում սովյալների թիվը ավելացել է ավելի քան 100 միլիոնով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4