«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2009-06-25 | #118, 2009-06-26 | #119, 2009-06-27


ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Հայաստանում հարցումը կանցկացնի «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա»-ն, իսկ Թուրքիայում` «Տեսեւ» սոցիոլոգիական կազմակերպությունը, որտեղ աշխատանքները համակարգելու է պրոֆեսոր Ֆերհաթ Կենտելը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Պողոսյանը , հարցաշարում ընդգրկված է շուրջ 80 հարց քաղաքականության, տնտեսության, մշակույթի, պատմության վերաբերյալ: Հարցեր կլինեն սահմանի բացման, Ցեղասպանության ընկալման, երկու երկրների համագործակցության, ընդհանուր բիզնես ունենալու մասին: Ասոցիացիան թուրքական նշված կազմակերպության հետ համատեղ նման սոցիոլոգիական հարցում անցկացրել է նաեւ 2005-ին: Այդ ժամանակ հարցման մասնակիցների մեծ մասը նշել էր, որ երկու երկրների հարաբերություններում զարգացումներ, բարելավումներ ապագայում չեն սպասվում, սակայն վերջին շրջանում նկատվում են փոփոխություններ: Իսկ թե հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնի վրա ինչպիսի՞ն կարող են լինել հերթական հարցման արդյունքները, Գ. Պողոսյանը դժվարացավ կանխատեսել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4