«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2009-06-25 | #118, 2009-06-26 | #119, 2009-06-27


«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՆԱԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ»

ԱՄՆ-ի պետքարտուղարիՙ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Դեւիդ Կրեմերը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարելի է արագացնելՙ հակամարտության կողմերի հետ աշխատելով ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլեւ դրանցից դուրս: «Գագաթաժողովներն ու հանդիպումները ընդամենը քննարկումներ են: Խնդրի հիմնական լուծումը այդ հանդիպումներից դուրս կողմերի հետ աշխատելու մեջ է»,- ասել է Կրեմերը «Թրենդ»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն մասնակցել ու մասնակցում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, այդ թվումՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սակայն, ըստ նրա, ամեն ինչ չէ, որ Ամերիկայից է կախված, հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4