«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2009-06-25 | #118, 2009-06-26 | #119, 2009-06-27


ԷԼԻՍ ԿՂԶՈՒ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՆԵՐՙ 5 ՀԱՅԵՐԻ

Հինգ հայ անվանի հասարակական գործիչներ մայիսի 9-ին արժանացել են Էլիս կղզու ամենամյա պատվո մեդալների, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիան» այս տարի մեդալներ շնորհել է Դավիթ Նաճարյանին, Վիգեն արք. Այքազյանին, Ջեյմս Գալստյանին, Օսկար Թաթոսյանին եւ Ջորջ Բաղումյանին:

Նաճարյանը հաջողակ գործարար է, ինժեներ եւ գիտնական: Հիմնադիրն է եւ նախագահը «Նաճարյան ասոցիացիա» կորպորացիայի: Մասնագիտացած է ջրային ռեսուրսների գծով: Մոնմաութ համալսարանի հոգաբարձուների եւ Էլբերոնի (Նյու Ջերսի) Սբ Ստեփանոս հայկական եկեղեցու ծխական խորհրդի անդամ է:

Գալստյանն ու Թաթոսյանը թեմական խորհրդի անդամներ են: Առաջինը բացի գործարար լինելուց, նաեւ Մասաչուսեթսի հայկական համայնքի ակտիվ անդամներից է եւ նախաձեռնողներից մեկըՙ Ռոզ Քենեդի Գրինվեյում հայկական այգի հիմնադրելու ծրագրի: Երկրորդը սեփականատերն է (եղբոր հետ) Իլինոյսի «Օսկար Իսպիրյան գորգերի» ընկերության եւ թունդ ջատագով է հայկական դատի:

Բաղումյանը հիմնադիրն ու նախագահն է «Նապկո» ընկերության, Վիգեն սրբազանըՙ Մայր աթոռի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում:

Էլիս կղզու պատվո մեդալները 1986 թվից են շնորհվում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4