«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՆԻԿՈՍԻԱ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել այդ երկրի վրա»:

Ըստ թուրքական «Հյուրիեթի», Բրայզան այդ հայտարարությունն արել է Կիպրոսի Հանրապետության ղեկավարության «Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա» հորդորներին ի պատասխան: «ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրա: 1970, 80, 90 թվականները լինեին, կարող էր: Սակայն, Թուրքիան այսօր տարածաշրջանում գերուժ է դարձել», ասել է Բրայզան:

Թերթը գրել է, որ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սարիո Կարոյանն էլ հակադարձել է, որ «եթե ամերիկացիները չկարողանան ճնշում գործադրել Անկարայի վրա, ապա ուրիշ էլ ով կարող է դա անել»: «Նման պայմաններում ոչ Կիպրոսի խնդրի լուծումն է հնարավոր, ոչ էլ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը», ասել է Կարոյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4