«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՄԱՐԳԱՆԵՑ ՔԱՂԱՔՈՒՄ

Ըստ Panarmenian.net-ի, Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը: Ոստիկանները ձերբակալել են Մարգանեցում միլիցիոների սպանության համար կասկածվող անձին, այդ սպանությունն է զանգվածային անկարգություններ ու ընդհարումներ առաջացրել քաղաքում ուկրաինացիների ու հայերի միջեւ: Քաղաքում շարունակվում է հասարակական կարգի ուժեղացված պարեկությունը: Հայերի բոլոր տները հսկվում են: Բնակիչները սկսել են վերադառնալ քաղաք, թեեւ դեռեւս մտավախությամբ:

Անվտանգության արտակարգ միջոցները Մարգանեցում եւս մի քանի օր կտեւեն: Երեկ հուղարկավորվել է զոհված 22-ամյա միլիցիայի սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն:

Ողբերգությունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ ձյուդոյիստների մի խումբ նշում էր ընկերոջ ծննդյան օրը: Հարեւան սեղանի շուրջը հայեր էին նստած: Տոնակատարության ժամանակ խմբերը որոշել են չափել ուժերը` բարձրացնելով թնդանոթը, ինչն ավարտվել է ծեծկռտուքով: Զոհվել է միլիցիայի սերժանտը, որը փորձում էր անջատել նրանց: Ուկրաինացիները ոստիկանություն են կանչել, իսկ հայերը թաքնվել են: Երկրորդ անգամ մասնակիցները հանդիպել են արդեն հիվանդանոցում: Այնտեղ, ինչպես պնդում են հայերը, նրանցից սկսել են վրեժ լուծել: Ջարդի ականատես են դարձել երեխաները, որ խաղում էին մոտակայքում: Ասում են, որ կարճ ծեծկռտուքից հետո հայերը թաքնվեցին, իսկ նրանց մեքենաները խուլիգանների ավարը դարձան, հաղորդում է Analitika.at.ua-ն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4