«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հարցին, թե ինչ է իրեն սպասում, նա պատասխանեց. «Հետո ինձ կձերբակալեն, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման... Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ ինձ հետ որեւէ բան լինել չի կարող: Ես սրանում վստահ եմ»: Անդրադառնալով համաներմանըՙ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը ասաց. «Ինձ համար կարեւորն այն է, որ իմ 20-ից ավելի քաղբանտարկյալ ընկերներ հայտնվել են ազատության մեջ: Ընդ որումՙ ինձ հնարավորություն են տվել, որ ես հայտնվեմ այստեղ: Ես ուզում եմ անկեղծ ասել. եթե իրենք մնային բանտերում, ես չէի կարող այս որոշումը կայացնել»: Դատախազությունից Փաշինյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց Կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ մեկնեցին նաեւ նրա փաստաբանները: Ավելի ուշ Փաշինյանին կալանավորեցին եւ ուղեկցեցին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»: