«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ԿԱՐԿՈՒՏՆ ՈՒ ՈՒԺԳԻՆ ՔԱՄԻՆ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՇԻՐԱԿՈՒՄ

Հունիսի 29-ի լույս 30-ի կեսգիշերին տեղացած կարկուտը եւ ուժեղ քամին մեծ վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածություններին ու բնակելի շինություններին: Մարզի, մասնավորապես, Ազատան, Ախուրյան, Արեւիկ, Ղարիբջանյան, Գետք գյուղերում տարերքը գրեթե ամբողջովին շարքից հանել է մոտ 2000 հեկտար հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերը, մեծ վնասներ պատճառել պտղատու ծառերին: Որոշ գյուղերում շրջվել, նաեւ տների վրա են ընկել ծառեր, քամին պոկել է տանիքներ, շրջել բարձրավոլտ լարման էլեկտրասյուներ, նաեւ բետոնե հենասյուներ: Գյումրու օդանավակայանին հարակից թաղամասում էլեկտրասյուները շրջվել են գազատար խողովակաշարի վրա: Մարդիկ, ըստ տեղեկությունների, բարեբախտաբար չեն տուժել:

Հերթական այս կարկտահարության եւ քամու պատճառած վնասի չափերը ուսումնասիրվում են: Ցավոք, վերջին շրջանում մարզում սա առաջին նման դեպքը չէ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4