«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ՄԵԼԻՔՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ, ԿԱՍՊԱՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Ընթացիկ մրցաշրջանում «Ուլիսում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը ելույթները կշարունակի Լուգանսկի «Զարյայում»: Վերջինիս ղեկավարությունը հավանել էր նրա խաղը եւ պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Եղիշե Մելիքյանին բավական քաջածանոթ է ուկրաինական ֆուտբոլը: Նա ժամանակին հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում» եւ Ալչեւսկի «Ստալում»:

Փոխարենը «Ուլիս» է վերադարձել ՀՀ հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը հանդես էր գալիս Իրանի առաջին խմբի առաջնության մասնակից «Տրակտորում»: Վերջինս դարձել է առաջին խմբի հաղթող: Կասպարովը մինչեւ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Ուլիսի» հետ: Նախորդ մրցաշրջանում էլ նա Իրանից վերադառնալուց հետո հանդես էր եկել «Ուլիսում» եւ նախնական պայմանավորվածություն ուներ ակումբի ղեկավարության հետ, որ այս անգամ էլ վերադառնալու է արդեն հարազատ դարձած կոլեկտիվ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4