Վերջերս, Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված գեղանկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակին կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին նաեւ անհատ անձանց հավաքածուներից կտավներ: ՀՀ մշակույթի նախարարությունն ու պատկերասրահի աշխատակիցները պարզել են, որ ցուցահանդեսին ներկայացված երկու գեղանկարները գրանցված են ՀՀ թանգարանային ֆոնդում, որոնք խորհրդային տարիներին ի պահ են հանձնվել տարբեր կազմակերպությունների: Իսկ թե ինչպե՞ս են այդ կտավները հայտնվել անհատ անձանց հավաքածուներում, կպարզեն իրավապահ մարմինները, որոնք էլ տեղեկացվել են փաստի առթիվ:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ