«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը, եւ ներկայացրեց վարչության կողմից ճանապարհային երթեւեկության տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերով հանցագործությունների քննության պրատիկան, այդ բնագավառներում առկա խնդիրները ու դրան լուծման ուղիները: Պրն Համբարձումյանը նշեց, որ «մարդու կյանքին ու առողջությանը մեծ վնաս է պատճառում ո չմիայն դիտավորյալ հանցագործություններըՙ անգամ սպանությունների, այլեւ անզգույշ հանցագործությունների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետեւանքով: Միայն այն փաստը, որ յուրաքանչյուր օր ՃՏՊ-ից զոհվում կամ մարմնական վնասվածք է ստանում երկու մարդ, դա արդեն իսկ խոսում է այդ հանցատեսակի մեծ վտանգավորության մասին, որից տուժում է մեր հանրությունը»: Այնուհետեւ անդրադառնալով այս տարվա վեց ամիսների ընթացքում քննչական գլխավոր վարչության կողմից ընթացք են տրվել 765 ՃՏՊ-ի, որոնցից 140 դեպքով հարուցվել են քր գործեր, որոնցից 90-ի դեպքում կա մեկ զոհ, իսկ 10-ի դեպքումՙ մեկ եւ ավելի զոհեր: Զոհերի թիվը վեց ամիսների ընթացքում կազմել է 129, իսկ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածներինըՙ 570 մարդ: Անցյալ տարի այդ ժամանակահատվածում ընթացք է տրվել 1267 ՃՏՊ-ի, որոնցով հարուցվել են քր. գործեր 174, այդ թվումՙ 107-ըՙ մեկ անձի զոհվելու, իսկ 15-ըՙ երկու եւ ավելի, որոնց պատճառով ընդհանուր թվով զոհվել է 171 մարդ, իսկ մարմնական վնասվածքներ են ստացել 1096-ը: Զոհերի թիվը նվազել է 42-ով, իսկ մարմնական վնասվածքոներիՙ 526-ով: Նման ցուցանիշների նվազումը պրն Համբարձումյանը պարզաբանեց, որ «պայմանավորված է ոստիկանության կողմից ձեռնարկված կանխարգելիճ միջոցառումներով, որում մեծ դեր ունեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործունեությունը, ու նաեւ ողջ հանրապետությունում ճանապարհների բարեկարգումները: Հաշվի առնելով, որ օրեցօր տրանսպորտային միջոցները ավելանում են, ուստի կատարված աշխատանքները համարվում են առավել քան բավարար», նշեց պրն Համբարձումյանը: Ասենք, որ քրեական նոր պատասխանատվություն է նախատեսվում ՃՏՊ-ի վայրը այդ մասնակից կողմից թողնելու հետեւանքովՙ ՀՀ քր. օր-ի 244 հոդվածի հատկանիշներով: ՃՏՊ 765 դեպքից 46-ը եղել են ալկոհոլ օգտագործած, 7-ըՙ անչափահաս, 12-ըՙ կին, 50-ըՙ առանց վարորդական իրավունքի վկայականի: Այնուհետեւ անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումներին, նշեց, որ դրանք ամբողջական ազդեցություն չեն կարող ունենալ, եթեդ հասարակությունը չաջակցի ու չխուսափի տեղեկություն տրամադրելուց, հատկապես ականատեսները հանուն մեր ժողովրդի անվտանգության:

«Ազգի» այն հարցերին, թե ինչո՞ւ Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում անցումները վերացան, ինչո՞ւ երեկոյան ժամերին մեքենաներեը գործածում են հեռահար լուսարձակները, եւ ինչո՞ւ հետիոտնի համար կանաչ լույսի առկայությանը զուգընթաց աջ շրջադարձի իրավունք է տրվում վարորդներին ու նրանք փոխարենը զիջելու հետիոտնին, որը ըստ կարգի է սահմանվածՙ չեն զիջում: Պրն Համբարձումյանը պատասխանեց, որ ճանապարհային ոստիկանությանը կտեղեկացնեն ու նաեւ ավելացրեց, որ «բացի դրանցից, պատճառահետեւանքային երեւույթներ, նպաստող երեւույթներ են բջջային հեռախոսով խոսելը, ամրագոտիներից չօգտվելը եւ նման շատ բաներ»: Իսկ երթեւեկության կուլտուրայի մակարդակը մեզանում շատ ցածր է ու դրա շուրջ լուրջ աշխատանքներ է պետք տանել:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4