«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


Ի ՊԱՏԻՎ ՕԼԳԱ ԲՐՈՒՏՅԱՆԻ

Հունիսի 25-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Սուրբ Խաչ հայկական կաթոլիկական եկեղեցում տեղի է ունեցել պատվասիրություն նվիրված Օլգա Բրուտյանին:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, հարգարժան տիկին Բրուտյանը «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (ՀԿՄԱ) երեք հիմնադիրներից մեկն է եղել, որ 1991 թվականին Եվա Մեծորյանի եւ Բարբարա Մերգերյանի համագործակցությամբ ստեղծել է այդ կազմակերպությունըՙ նպատակ ունենալով զբաղվել հայ կանանց հուզող խնդիրներով, անկախ քաղաքական կամ կրոնական համոզմունքներից:

Բրուտյանը ծնվել է Բուխարեստում (Ռումինիա), մեծացել Կենտրոնական Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Եղել է ՀԿՄԱ-ի տնօրենների խորհրդի նախագահ: Նաեւ հիմնադրել է եւ նախագահել «Պորտլենդի, Մեյնի Ալյանս Ֆրանսեզը», որն իր հարկի տակ ընդունել եւ պատվել է համբավավոր շատ մարդկանց, այդ թվում նաեւ Շառլ Ազնավուրին: Եղել է Քեմբրիջ-Երեւան քույր քաղաքների ասոցիացիայի տնօրենների վարչության անդամ:

Ի նշանավորումն նրա ազգանվեր ծառայությունների ՀԿՄԱ-ն հիմնել է Օլգա Բրուտյանի անվան ուսանողական թոշակ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4