Ըստ Panarmenian.net-ի, Մոսկվայի հյուսիսային մասում` «Պոլեժաեւսկայա» մետրոյի կայարանի մոտ սպանվել է Ուֆայում բնակվող 51-ամյա հայաստանցի Միխայիլ Աղաթուրյանը: Վերջինս իր բիզնեսն է ունեցել Մոսկվայում, Զորգեի փողոցում նա բնակարան էր վարձակալում: Ըստ նախնական վարկածի, անհայտ անձը կրակել է գործարարի վրա խլացուցիչով ատրճանակով, «վերստուգիչ» կրակոց անելով գլխին: «Առավոտյան ժամը 10-ին մոտ Զորգեի փողոցի թիվ 4 տան մոտ 40-45 տարեկան անհայտ անձը կրակել է գործարարի ուղղությամբ եւ հեռացել հանցագործության վայրից, որտեղ նրան կարող էին սպասել մեղսակիցները մեքենայով», հաղորդել է ոստիկանական աղբյուրը: Տուժածը մահացել է ստացած վերքերից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: