ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Օբամային Կահիրեում ունեցած նրա ելույթի համար, որը նվիրված էր մահմեդական աշխարհի հետ ԱՄՆ-ի փոխհարաբերություններին: Երկու նախագահները քննարկել են Կովկասի իրադրությունը: Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ-ի նախագահին տեղեկացրել է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակի մասին: Նրանք նաեւ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը, հաղորդում է «Արմենպրեսը»: