Քաղաքապետարանից հաղորդում են, որ երեկ Երեւանի ավագանին Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նիստ, որի ընթացքում հաստատվեց մայրաքաղաքի 2009-ի բյուջեն: Համաձայն քաղաքապետարանի նոր կառուցվածքի, քաղաքապետն ունի 3 տեղակալ, աշխատակազմը բաղկացած է 20 վարչությունից: Ավագանին քվեարկությամբ հաստատեց Տարոն Մարգարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում: Մյուս երկու տեղակալների պաշտոններում նշանակվեցին Կամո Արեյանն ու Վանո Վարդանյանը: Ավագանին վերահաստատեց ինքնակամ կառույցների օրինականացման գործող կարգը: Սահմանվեցին նաեւ մայրաքաղաքի քաղաքային նշանակության գովազդային եւ քաղաքաշինական գոտիները: Ավագանին քվեարկությամբ հաստատեց օրակարգում ներառված բոլոր հարցերը: