«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2009-07-04 | #125, 2009-07-07 | #126, 2009-07-08


ՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒՂԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԵԿ ԴԱՐԸ

Մայիսի վերջերին 3 օր շարունակ 19-րդ եւ 20-րդ դարերի հայ նկարիչների յուղանկարների մի հազվագյուտ հավաքածու ցուցադրվել է Թեքեյան մշակութային միության Ալթադենայի (Կալիֆոռնիա) Պեշկյոթուրյան կենտրոնում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 20-ի հաղորդագրությունը:

Բացման արարողությանը ներկա են եղել Մ. Նահանգների արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի ներկայացուցիչՙ Պարետ ծայր. վարդապետ Երեցյանը, դոկտ. Զավեն ավագ քահանա Արզումանյանը, նկարիչ Ջոզեֆ Ջերազոն, երաժշտագետ Պետրոս Ալահայդոյանը, եւ հայ համայնքի այլ անվանի մտավորականներ ու լրագրողներ:

Իր բացման խոսքում պրոֆ. Օշին Քեշիշյանը անդրադարձել է համաշխարհային հռչակի արժանացած հայ նկարիչների հաջողություններին եւ հիշատակել Գառզուի, Ժանսեմի, Սարգիս Ժերանյանի անունները, որոնց կտավները իրենց մշտական տեղն են զբաղեցնում Բրաուն համալսարանի նկարների հավաքածուի ցուցասրահում:

Տեղի է ունեցել նաեւ նկարների վաճառք:

Ցուցահանդեսը կազմակերպված է եղել Ստեոփանիի արվեստի պատկերասրահի եւ ԹՄՄ-ի Փասադենա-Գլենդեյլ մասնաճյուղի ջանքերի շնորհիվ: Միջոցառման ընթացքում հավաստագիր է հանձնվել Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի կողմից Թեքեյան մշակութային միությանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4