«Ազգ» օրաթերթի (հուլիսի 4-ի համարում) «Վիրտուալ համալսարանը համացանցում կմիավորի սփյուռքահայերին» հոդվածում սխալմամբ տպագրվել էր. «Վիրտուալ համալսարանի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում»: Իրականում տեղի է ունեցել ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում (Ալեք Մանուկյան 9 հասցեում) եւ իրականացվում է Երեւանի պետական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
Մեր մի այլՙ հուլիսի 7-ի «Մեր նպատակը Վասպուրականի վառ հիշատակը պահելն է» հոդվածում սխալ է ներկայացվել «Վասպուրական» հայրենակցական միության նախագահի անունըՙ Դավիթ Բաղդասարյան, մինչդեռ պետք է լիներ Գագիկ Բաղդասարյան :