ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում անցկացված շախմատի մրցաշարի 95 մասնակիցների թվում էր Վարուժան Հակոբյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, զբաղեցրեց 6-րդ տեղը: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ գրոսմայստերներ Գատա Կամսկին, Իլյա Սմիրինը, Իրժի Ստոչեկը եւ Լեոնիդ Յուդաշինը: Իսկ լավագույն արդյունքի հասան ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցի Եվգենի Նայերը, որոնք վաստակեցին 7-ական միավոր:
Վարուժան Հակոբյանը տոնեց հինգ հաղթանակ` առավելության հասնելով Միխայել Լեի, Ալոնսո Զապատայի, Դազե Շարավդորժի, Նիկ դե Ֆիրմիանի եւ Յացեկ Ստոպայի նկատմամբ: Եվգենի Բարեեւի, Ալեխանդրո Ռամիրեսի եւ Իլյա Սմիրինի հետ պարտիաներում հայ շախմատիստը հաշտություն կնքեց: Վարուժանը կրեց մեկ պարտություն` զիջելով Ռայ Ռոբսոնին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ