«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2009-07-04 | #125, 2009-07-07 | #126, 2009-07-08


ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկում է շախմատային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվեն տղամարդկանց երեք եւ կանանց մեկ մրցաշարեր: Գլխավոր մրցաշարի 10 մասնակիցների թվում է Սլովակիան ներկայացնող հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը: Նա իր անհատական վարկանիշով մասնակիցներից զիջում է միայն Պյոտր Սվիդլերին (2739) ու Ռուսլան Պոնոմարյովին (2727): Մրցաշարում հանդես կգան նաեւ Հիկարու Նակամուրան (2710), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2703), Ֆրանցիսկո Վալյեխոն (2693), Ռուստամ Կասիմջանովը (2672), Խուլիո Գրանդան (2647), Անատոլի Կարպովը (2644) եւ Պաբլո Սան Սեգունդոն (2570):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4