«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ՌԴ-Ի ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ԱՄՆ-ի պետքարտուղարիՙ քաղաքական հարցերով ավագ տեղակալ Ուիլյամ Բեռնսի հետ քննարկել է Վրաստանի շուրջը ստեղծված իրադրությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները եւ ԱՊՀ-ի պետությունների հետ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ի ԱԳ նախարարությունը: Կարասինը երեքշաբթի ընդունել է Բեռնսին, որը Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան այցի շրջանակներում: «Հանդիպման ընթացքում մի քանի գործնական հարցեր են արծարծվել բարձր մակարդակով ընթացող ռուս-ամերիկյան բանակցությունների համատեքստում: Հանգամանորեն քննարկվել են Վրաստանի շուրջն ստեղծված իրադրությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի պետությունների հետ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների հարցերը», նշվում է հաղորդագրության մեջ, որը տարածել Է ՌԴ-ի ԱԳ նախարարությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4