հայտարարում է 2009-2010 ուստարվա
Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան եւ ընծայարան կարող են ընդունվել ՀՀ եւ արտասահմանյան երկրների քաղաքացիներ, ովքեր ունեն միջնակարգ, թերի միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ ովքեր հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննություններ հետեւյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր, հարցարանով)
2. Հայ գրականություն (բանավոր)
3. Հայոց պատմություն (բանավոր)
4. Երաժշտություն (ձայնային տվյալների ստուգում)
Դիմումները տրվում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի տեսուչի անունով` ներկայացնելով ներքոհիշյալ փաստաթղթերը.
1. դիմում
2. միջնակարգ, թերի միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական
3. բնութագիր (դպրոցի տնօրենից)
4. զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը)
5. ծնողների համաձայնագիրը
6. 2 լուսանկար (3X4)
7. անձնագրի պատճեն
8. ինքնակենսագրություն
9. երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից
10. տեղեկանք բնակավայրից
11. մկրտության վկայական:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի քարտուղարություն:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրերից, հուլիսի 13-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):
Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան:
Հեռախոս (010) 517-185, (010) 517-180:
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի Տեսչություն