«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ԽՈՐԵՆ ԳԵՎՈՐԸ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ ՖԵԼԻՔՍ ՇՏՈՒՐՄԻՆ

Հուլիսի 11-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում միջին քաշում Եվրոպայի չեմպիոն Խորեն Գեւորը կմենամարտի WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ: Հիշեցնենք, որ վերջինիս հետ Արթուր Աբրահամի մենամարտը կազմակերպելու մասին նախկինում շատ էր խոսվում, սակայն Շտուրմն այդպես էլ չցանկացավ ռիսկի դիմել եւ ռինգ դուրս գալ:

Գերմանացի բռնցքամարտիկը 30 տարեկան է, բնակվում է Գերմանիայի Լեւերկուզեն քաղաքում: Նա բավական բարձրահասակ է (181 սմ): Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 35 մենամարտերից շահել է 32-ը (որից 14-ը` ժամկետից շուտ), 2-ն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտվել է:

Խորեն Գեւորը եւս 30 տարեկան է, ծնվել է Էջմիածնում, հասակը 174 սմ է: Գեւորը տեղափոխվելով Գերմանիա, ներկայումս բնակվում է Համբուրգում: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մենամարտ, որոնցից 30-ում (16-ը` տեխնիկական նոկաուտով) հաղթել է, 3-ում` պարտվել: Այդ պարտություններից մեկը Խորենը կրել է Արթուր Աբրահամից, երբ փորձում էր նրանից խլել IBF-ի վարկածով միջին քաշի աշխարհի չեմպիոնի գոտին: Այդ մենամարտում Աբրահամը 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Խորեն Գեւորին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4