Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կիրակի օրը ձերբակալված եւ Էրեբունու ժամանակավոր ընդունիչ մեկուսարան տեղափոխված Տիգրան Առաքելյանը արդեն երրորդ օրը հացադուլի մեջ է: Այդպիսով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Առաքելյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, նա իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման դեմ:
Ի պաշտպանություն ձերբակալված ընկերոջ` երեքշաբթի օրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել նաեւ Հայոց համազգային շարժման երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը Առաքելյանի ձերբակալությունը համարում է «ապօրինություն եւ ցինիզմ»: Ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի Կարեն Կարապետյանի հայտարարած անժամկետ հացադուլին չորեքշաբթի օրվանից միացել է եւս 4 հոգի ընդդիմադիր երիտասարդական կազմակերպություններից: ՀԱԿ-ը Տիգրան Առաքելյանին համարում է հերթական քաղբանտարկյալը: