Ըստ Panarmenian.net-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները կարող են Ակվիլայում ընթացող G8 գագաթաժողովում հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ խորհրդատվություններ կան հռչակագրերի ձեւով, ըստ էության համաձայնություն կա: Մենք հույս ունենք, որ նման հայտարարություն կարվի: Սակայն այն, ամենայն հավանականությամբ, կլինի եռյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայտարարությունը, այլ ոչ «ութնյակի»: G8 գագաթաժողովներում նման բան գործնականում կիրառվել է», ասել է Դվորկովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: