«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2009-07-08 | #127, 2009-07-09 | #128, 2009-07-10


«ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ` ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ՞»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե մոսկովյան հանդիպումը ցույց կտա` առաջխաղացման հնարավորություն կլինի՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը շատ կարեւոր ու լուրջ հարց է: Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է, որի իրավական կարգավիճակը պետք է սահմանի Ադրբեջանը: Նորմալ չէ, որ Ադրբեջանի բաղկացուցիչ մասն առանց կարգավիճակի է», ասել է արտգործնախարարը: «Հարցն այն է, թե երբ կսահմանվի այդ կարգավիճակը», նշել է Մամեդյարովը: Ըստ նրա` «հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան Ղարաբաղ, այլապես մեզ համար դժվար կլինի սահմանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4