«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2009-07-08 | #127, 2009-07-09 | #128, 2009-07-10


ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ` «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»

Համահայկական ոսկրածուծի պատվաստման հիմնարկությունը (ՀՈՊՀ) իր հուլիսի 12-ին «Գլենդեյլ Հիլթոն» հյուրանոցում կայանալիք տարեկան գալա-ընդունելության ժամանակ որպես «Տարվա մարդ» պատվելու է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Երեկոյի ընթացքում հատուկ պատիվների են արժանանալու նաեւ ՀՈՊՀ-ին իրենց անվերապահ ծառայություններն ու աջակցությունները ցուցաբերած մի շարք կամավոր աշխատակիցներ, որոնց թվում են Սթիվ Արթինյանը, Սյուզան Ավագյանը եւ Թալին Խաչատուրյանը:

«Ռալֆ Յիրիկյանն այն անձնավորությունն է, որ մարմնավորում է կորպորատիվ հասարակական պատասխանատվության հասկացությունը: Իր աննկուն նվիրվածությամբ նա ապացուցել է, որ վարձահատույց լինելը կարող է անքակտելի մասը լինել կորպորատիվ որեւէ հաստատության, որի օգնությամբ մեծապես հնարավոր է փոխել մարդկանց կյանքը», նշել է այս առթիվ ՀՈՊՀ-ի տնօրենների խորհրդի նախագահ դոկտ. Ֆրիդա Ջորդանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4