«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2009-07-08 | #127, 2009-07-09 | #128, 2009-07-10


ԽԱՂԱՂ ՏՈՒՐ

Մեկօրյա հանգստից հետո Դորտմունդում սկսվեց շախմատի մրցաշարի 2-րդ շրջանը: 6-րդ տուրի երեք պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան, որի պատճառով մրցաշարային աղյուսակում շախմատիստները պահպանեցին իրենց դիրքերը: Հաշտություն կնքեցին Յակովենկոն ու Կառլսենը, Կրամնիկն ու Լեկոն, Բաքրոն եւ Նայդիչը:

6 տուրից հետո աղյուսակը 4 միավորով շարունակում է գլխավորել Մագնուս Կառլսենը: 3,5-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկն ու Պետեր Լեկոն: Դմիտրի Յակովենկոյի օգտին գրանցված է 3 միավոր, Բաքրոն նրանից հետ է մնում կես միավորով: Աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Արկադի Նայդիչը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4