«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2009-07-08 | #127, 2009-07-09 | #128, 2009-07-10


ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԵԴԱԼ

Բելգրադում ընթացող համաշխարհային ամառային Ունիվերսիադայում ձյուդոյի մրցաշարում մինչեւ 90 կգ քաշային Հակոբ Առաքելյանն առաջին գոտեմարտում զիջել է կորեացի Վոն լե Կուին: Հաջորդ գոտեմարտում նա հաղթել է չեխ Լուկաս Ռակին, իսկ 3-րդում պարտվել է մոլդովացի Իվան Ռեմարենկոյին:

Մինչեւ 73 կգ քաշային կարգում Ռոբերտ Վարդանյանը 1/32 եզրափակիչում պարտության մատնեց եգիպտացի Իսմայիլ Հաֆեզ Հուսեյնին: Հաջորդ փուլում հայ ձյուդոյիստին չհաջողվեց շարունակել հաղթարշավըՙ պարտվելով իսպանացի Պաբլո Սանչեսին:

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Հակոբյանը հաջող ելույթ ունեցավՙ շահելով առաջին գոտեմարտը: Նրա մրցակցուհին Լուսիե Շիտրան էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարզիկները Բելգրադում առայժմ միայն մեկ բրոնզե մեդալ են նվաճել, որը բաժին է հասել թհեքվոնդոյիստ Արման Երեմյանին: Բոլորից հաջող հանդես են գալիս Չինաստանի ներկայացուցիչները, որոնք նվաճել են 39 մեդալ (13 ոսկե, 16 արծաթե, 10 բրոնզե): Մեկ մեդալ պակաս ունեն ճապոնացիները (9+11+18): 3-րդ տեղում ռուս մարզիկներն են, որոնք նվաճել են 31 մեդալ (7+12+12):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4