Ըստ Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ընդունել է 2010 ֆինանսական տարում օտարերկրյա օգնության հատկացման օրինագիծը: Վերջինս նախատեսում է 30 մլն դոլարի հատկացում Հայաստանին, ինչը 18 միլիոնով պակաս է նախորդ ֆինանսական տարում հատկացված գումարից: Օրինագիծը նաեւ ենթադրում է 22 մլն դոլարի տրամադրում Ադրբեջանին: «ԱՄՆ-ի օգնությունը նպաստում է Թուրքիայի կողմից շրջափակման հաղթահարմանը, եւ Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում` Հայաստանին եւ ԼՂՀ-ին առավել մեծ օգնության հատկացման երաշխիքների ձեռքբերման համար», ասել է Բրայան Արդունին: