Իտալիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանիՙ երեք պետությունները, որոնք նախագահում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, իրենց աջակցությունն են հայտնում «կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն ավարտելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին»: «Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007-ին Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել մնացած մի քանի տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել hիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը», ասվում է նախագահների համատեղ հայտարարությունում: