Երեկ Բաղրամյան 24 հասցեում պաշտոնական արարողությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի վարչական շենքի բացման արարողությունը:
Ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ այլ պաշտոնատար հյուրեր:
ԱԱԽ ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ շենքի կառուցման աշխատանքները տեւել են մեկ տարի: Ըստ նրա, նախագահի անմիջական նախաձեռնությամբ է առաջին անգամ երրորդ հանրապետութան պատմության մեջ իր լուրջ դերակատարումը ստանձնել քաղաքական մեծ կարեւորություն ունեցող ինստիտուտըՙ Ազգային անվտանգության խորհուրդը:
Ի դեպ, վերջում լրագրողների հետ զրույցում աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը նշել է, որ շենքի կառուցման համար մեկ տարվա ընթացքում ծախսվել է 600 մլն դրամ:
Ն. Մ.