Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48.997.583 ԱՄՆ դոլարՙ 361.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 50.350.593 ԱՄՆ դոլարՙ 363.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6.135.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 363.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 29-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըՙ 32.4 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն