«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից ստացած հաղորդագրությունից, այսուհետեւ էլեկտրական էներգիայի, բնական գազի, ջրի եւ կապի ծառայությունների բոլոր վճարումները բնակիչները կարող են կատարել մեկ կետում` «Վիվասել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում: Նախագծի սկզբնական փուլում ծառայությունը կգործի ընկերության 13 սպասարկման կենտրոններում: Մինչեւ հուլիսի վերջը ծառայությունն արդեն ներդրված կլինի «Վիվասել-ՄՏՍ»-ի 40 սպասարկման կենտրոններում (19` Երեւանում եւ 21-ը` մարզերում), իսկ հետագայում ընկերության Հայաստանի բոլոր սպասարկման կենտրոններում:

«Վիվասել-ՄՏՍ»-ն ուրախ է Հայաստանի բնակչությանն առաջարկել ամսական վճարումները կատարելու նոր եղանակ` հարմարավետ պայմաններում, ինչը թույլ կտա զգալի կերպով խնայել ժամանակն ու ուժերը», նոր առաջարկն այսպես է մեկնաբանել «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4