Ռեժիսոր Արմեն Ռոնով Մկրտչյանի «Աննան եւ Կարենինը» ֆիլմը հունիսի 23-29-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ուղերձ մարդուն» կարճամետրաժ, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել «Կինոլեզվի նոր հնարավորություններ փնտրելու եւ հավերժ սիրո թեման բացահայտելու» համար: Ֆիլմի դերակատարներն են Վլադիմիր Մսրյանը, Տաթեւ Մելքոնյանը, Ալեն Սեդոյանն ու Արտեմ Մանուկյանը: «Աննան եւ Կարենինը» «Ոսկե ծիրան»-ում չի ներկայացվի, քանի որ մասնակցության հայտը մերժվել է փառատոնի գեղագիտական պահանջներին ֆիլմի անհամապատասխանության պատճառաբանությամբ:
Վլադիմիր Մսրյանի կարծիքովՙ հայ երիտասարդ ռեժիսորի նոր մոտեցումներ ներառող ֆիլմն ըստ արժանվույն պետք է գնահատվի: Ֆիլմի երեւանյան ցուցադրությունը կլինի աշնան վերջին, իսկ մինչ այդ ռեժիսորն իր ֆիլմերի նկարահանումը Հայաստանում խիստ կարեւոր է համարում եւ ձեռնարկել է նոր անիմացիոն տեխնոլոգիաներով նկարահանվող «Ձմեռային խնձոր» ֆիլմի ստեղծումը:
Ն. Պ.