«Իրավունք de facto» թերթը հաղորդում է, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի դուստրը ` Լուսինե Դեմիրճյանը ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային իրավունքի ֆակուլտետի բակալավրիատն ու մասնագիտական բաժինը: Հունիսի 11-ին հեղինակավոր ուսումնական այս հաստատությունը կազմակերպել էր հրաժեշտի հանդիսավոր արարողություն: Լուսինե Դեմիրճյանը արժանացել է ինստիտուտի ոչ միայն կարմիր դիպլոմին, այլեւ ոսկե մեդալին: Հարյուրավոր ուսանողներից միայն հինգն են արժանացել նման պատվին. Լուսինե Դեմիրճյանը, երեքը` ՌԴ-ից, մեկը` Ադրբեջանից: Շնորհավորում ենք: