Երեկ Պռոշյան 18 հասցեում պաշտոնապես բացվեց News.am եռալեզու կայքը: Բավականին հարմարավետ աշխատասենյակներ, հյուրասրահ եւ բարեհաճ մթնոլորտ ունեցող խմբագրատանը մանրամասն ներկայացվեցին այն ուղղությունները, որոնցով Հայաստանի մասին լրատվությունը հասանելի է լինելու ինտերնետային տարածքում: Կայքի խմբագիրներից Արմենիկա Կիվիրյանն «Ազգի» հարցին, թե ինչո՞վ է համանման բազմաթիվ կայքերից տարբերվելու այս նորաբացը, պատասխանեց, թե այստեղ հատկապես լայնորեն ներկայանալու են սփյուռքի բոլորՙ հայալեզու եւ այլալեզու լրատվամիջոցները, ինչպես նաեւ հայերին, Հայաստանին եւ հայկական թեմաներին առնչվող բոլոր հրապարակումները: Ընդ որումՙ սփյուռքի հայատառ մամուլը ներկայացվելու է հայերեն, իսկ այլալեզու հրատարակություններըՙ անգլերեն եւ ռուսերեն:
Այնպես որ, այս կայքէջը իր բազմաթիվ այլ նորություններով եւ հատկապես սփյուռքին հասցեագրված լրատվությամբ իսկապես կարող է մրցակից դառնալ մյուս կայքէջերին:
Մ. Խ.