«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Իսպանական Բենասկե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Զավեն Անդրեասյանը հաշտություն կնքեց սերբ Միլոշ Պավլովիչի հետ: Լիտվացի Սարունաս Շուլսկիսի հետ մրցախաղում Հրանտ Մելքումյանն էլ ոչ-ոքի խաղաց: Իսկ ահա Կարեն Մովսիսյանն անհաջողության մատնվեցՙ սեւերով զիջելով չեխ Վլաստիմիլ Յանսային:

8 տուրից հետո Անդրեասյանն ու Մելքումյանը 6,5-ական միավորով բաժանում են 4-14-րդ տեղերը: Կարեն Մովսիսյանը 5,5 միավորով 39-րդ տեղում է: Աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Վիկտոր Լազնիչկան, Միխայիլ Մարինն ու Ռոման Էդուարդսը: Վերջինս Լազնիչկայի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Մարինը հաղթեց Ռոբերտ Ալոմային:

9-րդ տուրում Մելքումյանն ու Անդրեասյանը կմրցեն միմյանց հետ: Սպիտակներով խաղալու է Մելքումյանը: Մովսիսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Նանկո Դոբրեւը: Առաջատարները կմրցեն միմյանց հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն Մարին-Էդուարդս, Լազնիչկա-Մամեդով պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4