«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2009-07-10 | #129, 2009-07-11 | #130, 2009-07-14


48 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, 10 ՄԻԼԻՈՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է 2010 թվականին 48 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնային Ղարաբաղին: Ինչպես տեղեկացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, հանրապետական Մարկ Քըրքը, հինգշաբթի երեկոյան ընդունված օրինագիծը պարունակում է նաեւ նոր պահանջ, որպեսզի վարչակազմը խորհրդակցի Կոնգրեսի հետ` Ադրբեջանին հատկացվող օգնության նկատմամբ «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղման գործողությունը սառեցնելուց առաջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թիվ 907 ուղղմամբ Ադրբեջանին ամերիկյան օժանդակություն տրամադրելու պայման է համարվում այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը: 2002-ին Կոնգրեսը երկրի նախագահին օժտել է այդ դրույթը սառեցնելու լիազորությամբ, ինչից հետո ամեն տարի նախագահը կիրառել է այդ իրավունքը: Սենատի հատկացումների հանձնաժողովը օրերս հավանություն տվեց Հայաստանին 30 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու վարչակազմի առաջարկին: Սենատի հանձնաժողովի հավանությանը արժանացած նախագծում Ղարաբաղի համար օգնություն նախատեսված չէ: Այս օրինագիծը դեռ ենթակա է Սենատի քննարկմանը, ինչից հետո, Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագծերում տարբերության առկայության դեպքում, կստեղծվի համաձայնեցնող հանձնաժողով, որի ընդունած նախագիծը նորից քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում եւ հավանության արժանանալուց հետո կներկայացվի նախագահի վավերացմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4