Կանադահայ ԹՄՄ «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 22-ի համարը տեղեկացնում է, որ ըստ «PanArmenian.net»-ի հաղորդագրության, Թուրքիայում սկսվել է նշանավոր հայազգի ճարտարապետ Սինանի հիշատակին նվիրված միջոցառումների տարին: Հանդիսավոր արարողություններ արդեն իսկ կատարվել են նախագահական պալատումՙ Սինանի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:
Նախատեսվում է նաեւ միջոցառումներ կայացնել Լոնդոնում, Երուսաղեմում, Փարիզում եւ Կահիրեում:
Օսմանյան շրջանի հանճարեղ ճարտարապետ Սինանը ծնվել է 1489-ին Կեսարիայում, հայկական ընտանիքում: Ենիչերիների շարքերը համալրելու նպատակով կազմակերպված մանկահավաքի տարիներին, նրան եւս փոքր տարիքում իսլամացրել են: Հետագայում սուլթան Սելիմի կարգադրությամբ նրան ուղարկել են ճարտարապետություն սովորելու: Նա ծառայել է հինգ սուլթանների եւ ստեղծել իսլամական ճարտարապետության բացառիկ նմուշներ, որոնց շարքին են դասվում Սուլեյմանիյե մզկիթը, Դոլմաբահչեի պալատները եւ Թոփքափուն: Ընդհանուր առմամբ կառուցել է 365 շենքՙ մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ, բաղնիքներ: Նրա ճարտարապետների տոհմի ժառանգորդներից մեկըՙ Զաքարիա Միլդանօղլուն մասնակցել է Աղթամար կղզու Սբ Խաչ վանքի վերականգնման աշխատանքներին:
Հ. Ծ.