ԼՈՆԴՈՆ, 14 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում «ավելի հուսադրող դինամիկա է հաստատվել, կան առաջին արդյունքները, սակայն դրանք դեռեւս բավարար չեն գլխավոր նպատակին` վերջնական խաղաղության հասնելու համար»:
Այդ մասին, ինչպես այսօր հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ալիեւն ասել է երկուշաբթի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ, որը հայտնի է նաեւ որպես Չետամ-հաուս: