«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2009-07-11 | #130, 2009-07-14 | #131, 2009-07-15


ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Իսպանական Սան Սեբաստիան քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը վերջապես անդրանիկ հաղթանակը տոնեց: Նա սեւերով պարտության մատնեց հետնապահինՙ աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովին: Այդ հաղթանակի շնորհիվ Մովսիսյանը վաստակեց 3 միավոր եւ Վաշյե-Լագրավի, Կասիմջանովի ու Վալյեխոյի հետ բաժանում է 4-7-րդ տեղերը: Առաջատարը ճապոնացի Հիկարու Նակամուրան է: Նա ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ եւ 5 միավոր վաստակեց: Պոնոմարյովն ու Սվիդլերը ունեն 4-ական միավոր: Վերջինս ոչ-ոքի ավարտեց պարտիան Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթեց Պաբլո Սան Սեգունդոյին, իսկ Կասիմջանովը պարտության մատնեց Խուլիո Գրանդային: 7-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով կխաղա Կասիմջանովի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4